Միջոցառումներ
«ՏԵՎԱ»-ն տոնական երեկո նվիրեց բժիշկներին
Աշխարհահռչակ «ՏԵՎԱ» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը տարեվերջյան երեկույթ կազմակերպեց բժիշկների համար՝ նախատոնական տրամադրություններով, անակնկալներով լի համերգային ծրագրով:
Գեներիկ դեղամիջոցների համաշխարհային լիդերը՝ իսրայելական «ՏԵՎԱ» ընկերությունը, մեծապես կարևորում է հայաստանյան շուկայում իր գործունեությունը: «ՏԵՎԱ»-ի հայաստանյան ներկայացուցչության կոմերցիոն տնօրեն Տաթևիկ Երիցյանի խոսքով՝ նմանատիպ հավաքույթները լավ առիթ են գործունեության հաջող արդյունքներն ամփոփելու, գործընկեր բժիշկներին շնորհակալ լինելու համար:
– Տաթևիկ, շատ գեղեցիկ հանդիպում եք կազմակերպել: Ո՞րն է գլխավոր նպատակը:
– Այսօրվա միջոցառման նպատակն է մեր շատ սիրելի, հարգելի բժիշկների հետ հավաքվելը, տարին եզրափակելը: Մեզ հյուր են բժիշկներ, ովքեր տարվա ընթացքում աշխատել են մեզ հետ, միշտ եղել մեր կողքին: Իսկ հիմա փորձում ենք իրենց նվիրել մի փոքրիկ, ուրախ երեկո:
– Երեկույթի ծրագիրը կարծես թե հիմնականում համերգային է: «ՏԵՎԱ»-ի գործունեության մասին պատմող ներկայացումներ է՞լ եք պատրաստել:
– Հիմնականում լինելու է ուրախ ծրագիր՝ խաղեր, երգ ու պար: Վայելելու ենք երեկոն: «ՏԵՎԱ»-ի գործունեության մասին պատմող ներկայացումներ ցուցադրելու անհրաժեշտություն այսօր չկա: Տարվա ընթացքում մենք հասցնում ենք բավականաչափ նորություններ ներկայացնել բժիշկներին մեր ակտիվ համագործակցության շրջանակներում: Իսկ այսօր հավաքվել ենք՝ պարզապես շփվելու, ուրախանալու:
– Ինչպիսի՞ն էր անցնող տարին ձեզ համար:
– Մի կողմից՝ անսպասելի. կազմակերպչական որոշ խնդիրներ ունեցանք տարվա սկզբին և ռեալ սկսեցինք աշխատել միայն ապրիլից, մյուս կողմից՝ շատ հաջող տարի էր՝ հաշվի առնելով տարեվերջյան մեր արդյունքները, ուստի հանգիստ սրտով մեզ թույլ ենք տալիս նման երեկո ունենալ:
– Ո՞րն էր 2013-ի ամենամեծ ձեռքբերումը:
– Վերաբացվելուց հետո մեզ միացավ ևս մեկ ընկերություն: Նոր դեղեր, նոր բժիշկներ, աշխատելու համար նոր ոլորտ. այս ամենը մենք հաջողությամբ իրականացրեցինք:
– Գալիք տարվանից ի՞նչ ակնկալիքներ ունեք:
– Կուզեմ՝ այն լինի գոնե այնպիսին, ինչպիսին 2013-ն էր: Նոր տարում մեզ սպասում են աշխատանքներ նոր ոլորտնորում:
Մեզ հետ զրույցներում երեկույթին ներկա բժիշկները կիսվեցին տպավորություններով, պատմեցին «ՏԵՎԱ»-ի հետ համագործակցության իրենց փորձից, ամանորյա մաղթանքներ հղեցին:
– Շատ լավ տպավորություն եմ միշտ ունեցել «ՏԵՎԱ»-ից, այս ջերմ մթնոլորտում ավելի ամրացավ: Մեր ոլորտում լայնորեն օգտագործվում է դեղագործական այս ընկերության արտադրանքը: «ՏԵՎԱ»-ին մաղթում եմ, որ շարունակի իր լավ գործը՝ նպաստելով մեր ժողովրդի առողջությանը:
Բժիշկներին ցանկանում եմ հաջողություններ նոր տարում, բոլորիս մաղթում եմ խաղաղություն, առողջություն, բարեկեցություն:
– «ՏԵՎԱ»-ի հետ երկար տարիներ եմ համագործակցում, շատ լավ տպավորություններ ունեմ, մանավանդ որ նյարդաբանության մեջ մեծ հաջողությամբ կիրառվող դեղորայք ունեն: «ՏԵՎԱ»-ն շատ վստահելի գործընկեր է: Ուրախ եմ, սպասում եմ անակնկալների:
Մեզ այսպիսի հանդիպումներն ավելի մտերիմ են դարձնում: Բոլորս էլ ունենք և՛ աշխատանք կատարելու պարտավորություն, և՛ հանգստանալու իրավունք:
– «ՏԵՎԱ»-ի հետ համագործակցությունը շատ հետաքրքիր է սկսվել: Դա եղավ 2010 թվականին: Դեղագործական ընկերությունները մեզ հետ հանդիպելիս սովորաբար մեկ նպատակ ունեն՝ իրենց դեղորայքի վաճառքն ավելացնել: Երբ եկան, ներկայացրեցին «ՏԵՎԱ»-ի դեղամիջոցը, որի մասին վաղուց շատ լավ գիտեի, ասացի՝ չեմ նշանակի դեղը: Ներկայացուցիչը մի պահ զարմացավ, թե ինչ կտրուկ պատասխան եմ տալիս, ապա հարցրեց. «Ինչո՞ւ»: Պատասխանեցի. «Որովհետև ձեր դեղը ես շատ- շատ եմ սիրում, այն իմ ոսկե ֆոնդում է, որն աջուձախ չեմ օգտագործում»: Հանդիպման վերջում նա ինձ հրավիրեց կոնֆերանսի. փաստորեն, պատասխանս գոհացրել էր : Այդ պահից սկսվեց իմ ջերմ համագործակցությունը «ՏԵՎԱ»-ի հետ: Ուզում եմ գովել իրենց արտադրանքը, որն, իսկապես, շատ որակյալ է:
Իսկ այսօրվա երեկոն շատ լավ առիթ էր՝ հանդիպելու հին ընկերներին, հիշողություններով, նորություններով փոխանակվելու:
Կարդացեք նաև
2022 թ. դեկտեմբերի 26-ին Երևանում («Իբիս» հյուրանոց) տեղի ունեցավ Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական, այս տարվա վերջին և նաև` ամփոփիչ, նիստը...
Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության ավանդական դարձած «Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով մարզերում կայացվող կոնֆերանսների շրջանակում փորձեցինք ստանալ պացիենտերին հետաքրքիր մի քանի հարցերի պատասխաններ...
Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը պատասխանեց...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն